Նույնիսկ ուսն են կծել, որ թողնի զենքը. Մանրամասներ Էջմիածնի կրակոցներից
ОБЩЕСТВО«Կարեն Գրիգորյանի մասնակցությունը դեպքին այնքանով է, որ ինքն այդ պահին եղել է մեքենայի մեջ և այդ մեքենայի ուղղությամբ արձակվել են կրակոցներ»,-Life.panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով սեպտեմբերի 16-ի ուշ գիշերը Էջմիածնում տեղի ունեցած միջադեպը, ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեկ գիշերը Էջմիածնում կրակոցներ են արձակվել այն մեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել է Էջմիածնի քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը:
«Իրականում, ամեն ինչ եղել է այսպես՝ 23:00-ի սահմաններում Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից իր եղբոր մեքենայով: Հիմա, երբ վերլուծում ենք կատարվածը, հասկանալի է դառնում, որ դեպքի վայրը հատուկ է ընտրված եղել, որպեսզի քաղաքապետարանի շրջակայքի տեսախցիկները չֆիքսեն, եթե մի քիչ այն կողմ կատարվեր դեպքը, քաղաքապետարանի տեսախցիկները կֆիքսեին կատարվածը: Մեքենան հակառակ երթևեկությամբ հատել են փողոցը, կտրել քաղաքապետի մեքենայի դիմացը ու ապակուց հանելով ձեռքը, սկսել են կրակել: Հետո պարզվել է, որ դա եղել է Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդու՝ Ստեփան Աբգարյանի մեքենան, որի մեջ եղել են ինքը, քաղաքապետի մյուս թեկնածու Արթուր Թումանյանը և ևս մեկ, թե երկու հոգի», -ներկայացրեց Վարդան Վարդանյանը:
Շարունակությունը՝ այստեղ:



