Սեյրան Օհանյանն ընդունել է Բրիտանիայի դեսպանին՝ ՀՀ-ում առաքելության ավարտի կապակցությամբ
ПОЛИТИКАՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել պաշտպանական բնագավառում հայ-բրիտանական համագործակցության ներկայիս մակարդակը` շնորհակալություն հայտնելով դեսպան Լիչին Հայաստանում իր գործունեության ընթացքում այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



