Արցախում մահացած զինծառայողը տան ավագ զավակն էր. քույրը վերջերս ուսման նպատակով ԱՄՆ էր մեկնել (ֆոտո)
ОБЩЕСТВОNews.am- ը գրում է.
Արցախի զորամասերից մեկում նախօրեին մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Փաթաթանյանը Չարենցավանից էր, ընտանիքի ավագ զավակը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Նարեկը բանակ էր զորակոչվել հունվարին, մի քանի օր առաջ էր նշել էր ծննդյան տարեդարձը:
Նշենք, որ մահացած զինծառայողի 17-ամյա քույրը վերջերս ԱՄՆ էր մեկնել ուսման նպատակով: Նրան արդեն հայտնել են եղբոր մահվան լուրը, վաղն ուշ երեկոյան նա արդեն կլինի Հայաստանում:
Նարեկ Փաթաթանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը հայրենի քաղաքում:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



