Դրայվոտ նշանակումներ` կառավարությունում, սիմպո տղայից կամ ինչպես Կարեն Կարապետյանը դարձավ Աստված
ПОЛИТИКАՆորանշանակ վարչապետն, անշուշտ, դրայվոտ տղա է... Միաժամանակ` սիմպո... Միաժամանակ` թանկ ժամացույց է կապում (ականջդ կանչի, Բագրատյան, քո ծխած Մարլբորոյով)...
Ուռուս շեյթանի դեսպանը, սակայն, միայն դրայվոտ ու սիմպո չէ... Նա նաև Աստված է` արալեզ...
Այստեղ մի րոպե...
Արալեզ, Հարալեզ - հայկական ժողովրդական հավատալիքներում շնաձև ոգիներ, որոնք ապրում են երկնքում (ըստ այլ պատկերացումների՝ Արարատ լեռան լանջերին)։ Հին Հայաստանում պաշտվել են Արա Գեղեցիկի և Շամիրամի հետ միասին։ Հայերը հավատում էին, որ արալեզները իջնում են երկնքից` զոհված հերոսների վերքերը լիզելու և նրանց վերակենդանացնելու համար։
Ըստ հայ պատմիչների, երբ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը զոհվեց, նրա հարազանտները տեղադրեցին նրա դիակը մի աշտարակի վրա, հուսալով, որ արալեզները կլիզեն և կվերակենդանացնեն նրան։ Նման նախադեպ ըստ ավանդության արդեն եղել էր՝ արալեզները լիզել և վերակենդանացրել էին Արա Գեղեցիկին։ Այդ միջադեպը տեղի է ունեցել Արա լեռան ստորոտում (ներկայիս Հայքում՝ Արագածոտն մարզում), ըստ այլ տվյալների, պատմական արևմտյան Հայքի Վասպուրական աշխարհի Լեզք ավանում։
Այժմ` ըստ էության: Կարեն Կարապետյանը թերևս ստանձնել է քաղաքական արալեզի դերը` կենդանություն հաղորդելով տասնամյակներ առաջ երկրի թալանի հետ ասոցացվող և ժամանակին հասարակության կողմից ամենավատ վերաբերմունքի արժանացած գործիչներին: Համացանցը Գագիկ Մարտիրոսյանի քաջագործությունների մասին տեղեկություններ չի պահպանել, որովհետև այդ տարիները թալանի համար իդեալական տարիներ էին` չկար համացանց, չկար ֆեյսբուք, հատուկենտ տպագրվող թերթերն էլ, իրենց պարունակող արժեքավոր տեղեկություններով հանդերձ, վաղուց ամփոփված են պատմության փոշիների տակ և լռում են... Առայժմ` լռում են...
Քանի որ վարչապետի առաջին նշանակումը աչքի է ընկնում յուրահատուկ դրայվով և Հայաստանի ողջ ունեցվածքի փոշիացման գլխավոր սիմվոլի ռեինկարնացիայով` լրագրողները արխիվների հետ աշխատելու կարիք կունենան... Մենք չենք պատրաստվում դրայվի հերթական չափաբաժինը իրացնելիս պետությունը դարձնել խեղկատակությունների հարթակ... Հատիկ առ հատիկ պետք է վերաբացել անցյալի արխիվներն ու դադարացնել պետությանը ծաղրող պաշտոնյաների կամակորությունները...
Եվ ուրեմն, ինչպես կասեր Վանոն, անցնում ենք դրայվոտ կադրերի հատիկ առ հատիկ ուսումնասիրությանը...
Ձեզ բարի տրամադրություն եմ մաղթում, սիմպոներ...
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



