Ինչպես է զարգանում երեխայի սաղմը մոր փորում
ФОТОԼուսանկարիչ Լենարտ Նիլսոնը իր կյանքից 10 տարի նվիրել է մոր փորում գտնվող երեխայի՝ սաղմի զարգացումը նկարահանելուն։
Նիլսոնը առաջին անգամ ներկայացել է աշխարհին 1965 թվականին, երբ նա հրատարակեց սաղմի 16 լուսանկար «LIFE» պարբերականում։ Լուսանկարներն իսկական ֆուրոր առաջացրեցին ամողջ աշխարհում և գնվեցին գրեթե բոլոր անվանի պարբերականների կողմից։ Հետագայում Նիլսոնն օգտագործել է զանազան մանրադիտակներ, որպեսզի է՛լ ավելի լավ լուսանկարներ ստանա, և այժմ նա ավարտին է հասցրել իր աշխատանքը։

BlogNews-ը բարձր է գնահատում Նիլսոնի՝ մարդու զարգացումը լուսաբանող աշխատանքը և Ձեզ է ներկայացնում նրա լավագույն լուսանկարները։
Սպերմատազոիդը շարժվում է դեպի ձվաբջիջը

Ձվաբջիջը

Ամենակարևոր պահը

Երեխայի հոր 200 մլն սպերմատազոիդներից մեկը ճեղքում է ձվաբջջի թաղանթը

Սպերմատազոիդը. գլխի մասում գտնվում է ամբողջ գենետիկ ինֆորմացիան

Մեկ շաբաթ անց բեղմնավորված ձվաբջիջը տեղափոխվում է արգանդ

Եվս մեկ շաբաթ անց այն ամրանում է արգանդի պատին

Սաղմը՝ 22 օր անց։ Մոխրագույն մասը երեխայի ուղեղն է

18-րդ օրից սկսվում է սաղմի սրտի զարգացումը

Բեղմնավորումից 28 օր անց

5 շաբաթ անց սաղմն արդեն 9մմ երկարություն ունի. այստեղ կարելի է նշմարել երեխայի բերանը, աչքերը և քթանցքերը

Զարգացման 40-րդ օրը

8 շաբաթ անց

10 շաբաթ. կոպերը գրեթե բացվել են, մի քանի օր անց դրանք ամբողջովին կկազմավորվեն

10-րդ շաբաթվա ընթացքում սաղմն արդեն օգտագործում է ձեռքերը՝ շրջական ուսումնասիրելու համար

16 շաբաթ անց

Երևում են երակները

18 շաբաթ. սաղմն արդեն կարողանում է լսել ձայներ

19 շաբաթ անց

20 շաբաթ. սաղմն արդեն 20սմ երկարություն ունի

24 շաբաթ

6 ամիս

32 շաբաթ. երեխան կծնվի մոտ 1 ամսից

Նիլսոնը 1965 թվականին հրատարակել է իր աշխատություններին վերաբերող գիրք՝«Երեխայի ծնունդը», որի բոլոր օրինակները վաճառվել են մի քանի օրվա ընթացքում։ Այն բազմիցս վերահրատարկվել է և մինչ օրս համարվում է լուսանկարչական արվեստը բնութագրող լավագույն գրքերից մեկը։
Լենարտ Նիլսոնն այժմ 91 տարեկան է և շարունակում է իր ֆենոմենալ կարիերան գիտական լուսանկարչության ասպարեզում։



