Գիտնականները նշել են ռեկորդային երկար ու տեւական կայծակները
МЕЖДУНАРОДНОЕՕդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) փորձագետների կոմիտեն երկու համաշխարհային ռեկորդ Է հաստատել մթնոլորտում Էլեկտրական կայծային պարպումների համար. երկարությամբ ամենամեծ կայծակը՝ ավելի քան 300 կիլոմետր, գրանցվել Է 2007 թվականին ԱՄՆ-ի Օկլահոմայում, իսկ ամենատեւականը՝ ավելի քան 7,7 վայրկյան, 2012 թվականի օգոստոսի 30-ին Պրովանսիարածաշրջանում՝ Ալպեր – Լազուր ափ՝ Ֆրանսիայի հարավ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՕՀԿ-ում ընդգծում են, որ կայծակներն «առաջին անգամ են գրանցվել Էքստրեմալ օդերեւութաբանական եւ կլիմայական երեւույթների արխիվում»: Այդտեղ գրանցվում են շոգի, ցրտի, քամու արագության, անձրեւի եւ եղանակային այլ ֆենոմենների ռեկորդային մեծությունները:
Ինչպես այս առնչությամբ նշել Է ՕՀԿ-ի գլխավոր քարտուղար Փեթերի Թաալասը, «կայծակը բնական խոշոր վտանգ Է, որն ամեն տարի շատ կյանքեր Է խլում»: Նման Էքստրեմալ երեւույթների դիտազննման բարելավումը «կօգնի բարելավել բնակչության անվտանգությունը», հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



