Օրական մեկ բաժակ գինի խմելը կարող է վատ ազդեցություն ունենալ մեր առողջության վրա
ЛАЙФԳիտնականները զգուշացնում են, որ օրական ընդհամենը մեկ բաժակ գինի խմելը կարող է հանգեցնել սրտի անկանոն աշխատանքի:
Արդյունքում՝ երկար ժամանակ օրական մեկ բաժակ գինի խմողների մոտ ավելի մեծ է սրտի կաթված ունենալու ռիսկը: Մասնագետները բացատրում են, որ դրա պատճառն այն է, որ ալկոհոլը լայնացնում է սրտի վերին ձախ կողմի խոռոչը, որը հայտնի է ատրիում անունով: Նախասրտի ֆիբրիլյացիա կոչվող այդ վիճակը բերում է սրտի անկանոն աշխատանքի, և արյունը պատշաճ կերպով չի շրջանառվում:
Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողների այս բացահայտումը հակասում է այն տարածված գաղափարին, որ մեկ բաժակ գինին օգտակար է առողջությանը:
Հետազոտողները պարզել են, որ ընդհամենը 10 գրամ ալկոհոլը 5%-ով մեծացնում է սրտի անկանոն աշխատանք ունենալու հավանականությունը:
Եվ այսպես ամեն հավելյալ բաժինը բերում էր 0.16 մմ սրտի ձախ խոռոչի լայնացման:
Հետազոտողները պնդում են, որ այս ամենի հետ հաշվի էր առնվել նաև հետազոտվող մարդկանց բարձր արյան ճնշման, շաքարախտի կամ ծխախոտ օգտագործելու հանգամանքները:
Սա կարող է ազդել բոլոր տարիքի մարդկանց վրա, սակայն այն շատ ավելի տարածված է դառնում ավելի մեծ տարիքում:
Նյութը հրապարական պատրաստեց Past.am-ը:



