Մեծ Բրիտանիան ևս փակել է Թուրքիայում իր դեսպանությունը
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Թուրքիայում իր դեսպանությունը սեպտեմբերի 16-ին անվտանգության նկատառումներով փակ պահելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Միացյալ Թագավորությունն արդեն տևական ժամանակ է հորդորում է իր քաղաքացիներին նախազգուշանալ ու խուսափել Թուրքիայի սահմանային հատվածներ և որոշ նահանգներ ճանապարհորդելուց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչական սպառնալիքի պատճառով Թուրքիայում իր դեսպանատունն ուհյուպատոսական ներկայացուցչությունները փակել է նաև Գերմանիան: Ընդ որում, մինչև սեպտեմբերի 16-ը Թուրքիայումփակ կլինեն ոչ միայն դիվանագիտական ներկայացուցչությունները, այլև գերմանական դպրոցները: Այսպիսով,գերմանական կողմը կփորձի պահպանել իր քաղաքացիների անվտանգությունը հնարավոր սպառնալիքի պարագայում:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանությունը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` հայտնելով, որ գերմանականդիվանագիտական ներկայացուցչությունները մինչև սեպտեմբերի 16-ը սահմանափակ ծառայություններ են մատուցելու,իսկ ընդունելություններ առհասարակ չեն լինելու:



