505 հատ վարդ էի ստացել, որը չէինք կարողանում դռնից ներս տանել. Սոնե Սիլվերի ծննդյան անկնկալները
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Երգչուհի Սոնե Սիլվերն այսօր տոնում է իր ծննդյան տարեդարձը։ Կեսգիշերին երգչուհին բազում անակնկալներ և շնորհավորական մաղթանքներ է ստացել ու շարունակում է ստանալ։
00։00-ին երգչուհուն տոնական տորթով ծաղիկներով անակնկալ են մատուցել իր ընտանիքի անդամները։
«Ես սենյակումս ֆիլմ էի դիտում և այդ պահին քույրս տոնական տորթով և ծաղիկներով ներս մտավ։ Անկեղծ ասած սպասում էի, քանի որ ամեն տարի կարծես մեր տանը դա ավանդույթ դարձած լինի»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Սոնեն։

Երազկոտ երգչուհին այս տարի մի քանի երազանքներ է պահել։ Հարցին՝ ի՞նչ կմաղթեք ինքներդ Ձեզ, նա պատասխանեց. «Շատ երազանքներ ունեմ, որոնք կցանկանայի իրականացնել։ Այնքան շատ են ու տարբեր, որ կեսգիշերին, երբ տորթի մոմերը փչելիս ուզում էի մի երազանք պահել, հասկացա, որ դրանք շատ են և չէի կողմնորոշվում։ Մաղթում եմ ինձ, որ իրականան այդ ցանկությունները»։

Սոնեն մեզ հետ զրույցում պատմեց իր տարեդարձի ամենահիշարժան նվերը, որ երբևիցե ստացել է։
«Մի անգամ տարեդարձիս օրը 505 հատ վարդ եմ ստացել, որը չէինք կարողանում դռնից ներս տանել։ Ստիպված մեքենայով պատշգամբից ներս բերեցինք»,- ասաց նա։

Նշենք, որ երգչուհին երեկոյան պատրաստում է իր ընկերուհիների հետ միասին նշել 27–ամյակը։
Մելինե Տոնոյան



