Հիլարի Քլինթոնի հիվանդությունը մեծացրել է ընտրազանգվածի համակրանքը Թրամփի նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի թոքաբորբն ազդել է պոտենցիալ ընտրողների շրջանում նոր հարցման արդյունքների վրա. նախկին պետքարտուղարի եւ հանրապետականներից նրա մրցակից Դոնալդ Թրամփի միջեւ տարբերությունը կրճատվել է մինչեւ 1 տոկոսային կետ, տեղեկացնում Է Արմենպրես»-ը:
Հարցման արդյունքների համաձայն, որն անցկացրել Է Fox News հեռուստաալիքը, ԱՄՆ-ի նախագահի չորս թեկնածուների թվում առավել մեծ թվով պոտենցիալ ընտրողներ իրենց ձայնը կտային Քլինթոնին. նրա օգտին մտադիր Է քվեարկել 41 տոկոսը: Թրամփի օգտին մտադիր Է քվեարկել 40 տոկոսը, Լիբերտարիանական կուսակցության թեկնածու Հերի Ջոնսոնի օգտին՝ 8 տոկոսը, իսկ «կանաչների» թեկնածու Ջիլ Սթայնի օգտին՝ 3 տոկոսը: Ընդ որում՝ վերջին երկու թեկնածուների բացառման դեպքում Թրամփը գերազանցում Է Քլինթոնին. նրա օգտին պատրաստ Է ձայն տալ 46 տոկոս, Քլինթոնի օգտին՝ 45 տոկոսը:
Հարցումն անցկացվել Է սեպտեմբերի 11-ից մինչեւ 14-ը այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Քլինթոնի թուքաբորբի մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



