ԱՄՆ-ում գրեթե մեկ միլիոն Samsung Galaxy Note 7 սմարթֆոններ են հետ կանչել
ОБЩЕСТВОՄիացյալ Նահանգների սպառողների իրավունքների պաշտպանության գերատեսչությունը պաշտոնապես հետ Է կանչել Samsung-ի Galaxy Note 7 սմարթֆոնները՝ դրանց մարտկոցների պայթյունի կամ բռնկման սպառնալիքի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գերատեսչության ղեկավար Էլիոտ Քեյի խոսքով՝ ընդամենն ԱՄՆ-ում հետկանչումը կվերաբերի մոտավորապես մեկ միլիոն սմարթֆոնների: Դրանց տերերն, ինչպես ավելի վաղ խոստացել Է Samsung-ը, կարող են կա՛մ իրենից սմարթֆոնը փոխանակել նույնի նորով, կա՛մ վերցնել փողը:
Samsung Galaxy Note 7-ի հետ կապված սկանդալը, որն արդեն վնասել Է Samsung-ի վարկը, կարող Է թանկ նստել կորեական ընկերության վրա: Վերլուծաբանների խոսքով, որոնց վկայակոչում Է Reuters-ը, հետկանչումը կարող Է ընկերության վրա նստել 5 միլիարդ դոլար կորստի մատնված հասույթ: Ինչպես հաշվարկել Է Bloomberg գործակալությունը, Galaxy Note 7-ի հետ կապված սկանդալի պատճառով Samsung-ի կապիտալացումը նվազել Է ավելի քան 22 միլիարդ դոլարով:
Samsung-ն ինքն Էլ ավելի վաղ հայտարարել Է Galaxy Note 7 սմարթֆոնները հետ կանչելու պլանների մասին: Ինչպես հաստատում Է ԱՄՆ-ի կարգավորիչի հետ համագործակցող Samsung-ը, ընկերությունն ԱՄՆ-ում 92 գանգատ Է ստացել այն մասին, որ սմարթֆոնի մարտկոցը գերտաքանում Է:
Ընդամենը, կորեական ընկերության տվյալներով՝ պլանավորվում Է 2,5 միլիոն ապարատ հետ կանչել ամբողջ աշխարհում:



