ԱՊՀ-ի գագաթնաժողովը հավանություն է տալու արդի իրողություններին կազմակերպության ադապտացման փաստաթղթին
МЕЖДУНАРОДНОЕԱՊՀ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցները հավանություն են տալու արդի իրողություններին Համագործակցության ադապտացման փաստաթղթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Էռլան Աբդիլդաեւը՝ ելութ ունենալով ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի Բիշքեկում ընթացող նիստում:
«ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովին մենք ներկայացնում ենք նոր իրողություններին ԱՊՀ-ի ադապտացման վերաբերյալ որոշումները, որոնք մխակվել են տարվա ընթացքում: Առկա Է այն բանի ընդհանուր ըմբռնումը, որ ԱՊՀ-ի մի շարք մարմինների աշխատակազմն անհրաժեշտ Է կրճատել»,- ասել Է նա:
ԱՊՀ-ի երկրները պաշտպանել են արդի իրողություններին կազմակերպության ադապտացման վերաբերյալ ղրղզական կողմի առաջարկը, նշել Է Աբդիլդաեւը: «Մեր հանրապետության կողմից հանգամանալի եւ տքնաջան աշխատանք Է կատարվել այդ ուղղությամբ: Մենք գոհ ենք, որ բոլոր կողմերը պաշտպանեցին ԱՊՀ-ի մի շարք լիազորություններ այնպիսի մարմինների պատվիրակելու նախաձեռնությունը, ինչպիսին են ԱԳ նախարարների խորհուրդը, ԱՊՀ-ի Տնտեսական խորհուրդը»,- հավելել Է նա:
Ղրղզստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ ԱՊՀ-ի մարմինների գործունեության օպտիմալացումը կբերի կազմակերպությունը պահելու ծախսերի կրճատման եւ կբարձրացնի նրա աշխատանքի արդյունավետությունը: Նրա խոսքով՝ այդ հարցը կներկայացվի Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը սեպտեմբերի 16-ին տեղի Է ունենալու Բիշքեկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



