Մերկելը հնարավոր ամեն ինչ անելու Է ԵՄ-ի երկրներին համախմբելու համար. Bloomberg
МЕЖДУНАРОДНОЕԳերամանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել Է հնարավոր ամեն ինչ անել Եվրամիության երկրներին համախմբելու համար եւ այն կարծիքին Է, որ ներկայիս տեսքով ԵՄ-ի պահանումը «պատերազմի ու խաղաղության հարց» Է դառնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Սեպտեմբերի 15-ի երեկոյան ճառով հանդես գալով Պոտսդամում, Մերկելն ընդգծել Է, որ «ազգայնականությունը, Էգոիզմն ու արմատականացման միտումները խանգարում եւ նույնիսկ տորպեդահարում են համատեղ եվրոպական գործողությունները»: «Սա պատերազմի ու խաղաղության հարց Է: Ես երբեք չեմ թուլացնի ջանքերս ընդհանուր Եվրոպայի ամրապնդմանն ուղղված աշխատանքում»,- ասել Է նա:
«Այժմ Եվրոպան ամենեւին լավ վիճակում չԷ»,- ընդգծել Է Մերկելը Բրատիսլավայում Եվրամիության 27 երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրյակին, որտեղ հանրակցության ապագան Է քննարկվելու ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումից հետո: Նա հավելել Է, որ «Եվրոպայի այդ վիճակն իրեն ցավ Է պատճառում», եւ պատրաստակամություն Է հայտնել «հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի վերականգնվի այն, ինչի համար ժամանակին հանդես Էր գալիս մեր հանրակցությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



