Ուկրաինայի փոխվարչապետը հրաժարական է տվել
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի փոխվարչապետ Վալերի Վոշեւսկին հայտարարել է հրաժարականի մասին, հայտնում է «112 Ուկրաինա»-ն։
Այդ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Օլեգ Լյաշկոյի «Արմատական կուսակցությունը» դուրս էր եկել իշխող կոալիցիայի կազմից եւ դարձել ընդդիմություն։ Վոշեւսկին փոխվարչապետի պաշտոնում նշանակվել էր «Արմատական կուսակցության» քվոտաներով։
«Կոալիցիայից դուրս գալը «Արմատական կուսակցություն» խմբակցության ընդհանուր որոշումն է եղել, եւ բոլորը պաշտպանել են այն։ Որպես հետեւանք՝ «Արմատական կուսակցությունը» չի կարող ներկայացված լինել կառավարությունում։ Դա ինձ համար նշանակում է, որ ես հրաժարական եմ տալիս»,- հայտարարել է Վոշեւսկին։
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
4
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
5
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году



