Եվրոպան հայտնվել է ահաբեկչական սպառնալիքի դեմ հանդիման. Մերկել
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպան հայտնվել Է ահաբեկչական սպառնալիքի եւ միգրացիոն մարտահրավերի դեմ հանդիման: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
Ելույթը ուղիղ եթերում հեռարձակել Է Phoenix հեռուստաալիքը:
«Մենք սպառնալիք ունենք ի դեմս ահաբեկչության, ունենք մարտահրավեր ի դեմս միգրացիայի: Միգրացիան մասնակիորեն հրահրված Է քաղաքացիական պատերազմներով եւ ԻՊ-ի դեմ պայքարով, ինչպես դա մենք տեսնում ենք Իրաքում եւ Սիրիայում, մասնակիորեն դա միգրացիա Է տնտեսական խնդիրների պատճառով, եթե խոսքը վերաբերում Է աֆրիկյան մայրցամաքին: Այդ հարցերին մենք պետք Է պատասխան տանք»,-ասել Է Մերկելը:
Կանցլերը հավելել Է, որ եվրոպացիները պետք Է «ի վիճակի լինեն պաշտպանել իրենց արտաքին սահմանները եւ ընդհանուր պատասխանատվություն կրել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



