Առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ԼՂ հարցում առաջընթացն անհնար է. Շավարշ Քոչարյան
ПОЛИТИКАԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջխաղացում չի կարող լինել առանց այն պայմանավորվածությունների իրականացման, որոնք ձեռք են բերվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովներին:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հետ զրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով` հենց դրանով է պայմանավորված բանակցությունների վերաբերյալ նորությունների բացակայությունը: «Հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ԵԱՀԿ մոնիտորինգային խմբի լիազորությունների ընդլայնման մասին պայմանավորվածությունները չեն իրագործվել: Առանց դրանց առաջընթացն անհնար է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասացՔոչարյանը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



