Էկոնոմիկայի նախարարությունը պետք է լինի բիզնեսի կողքին. Կարեն Կարապետյան
ОБЩЕСТВОԿառավարության նիստին ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նկատառումները ներկայացրեց էկոնոմիկայի նախարարության և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գործունեության վերաբերյալ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը գործադիրի նիստին ներկայացրեց երկու որոշման նախագիծ, որով հարկային արտոնություն էր տրվում երկու ընկերության: Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ընկեություններին արտոնություններ տալուց հետո պետությունը հետամուտ լինում է՝ պարզելու՝ որքանո՞վ է իր պարտականությունները կատարում արտոնություններ ստացած ընկերությունը, այնուհետև հանձնարարեց ՊԵԿ-ին այսուհետ մշտական կապի մեջ լինել ընկերությունների հետ:
«Ես նոր հանձնարարական չեմ տալիս, ասում եմ, որ ՊԵԿ-ն իր գործառույթը կատարի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կարապետյանը: Միաժամանակ, նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ընկերություններին արտոնություններ տալու ծրագիրը որքան ժամանակ է տևում: Մինասյանը պատասխանեց` մեկ շաբաթ: «Չեմ հավատում, Դուք նախարարների յոթ հատ վիզա եք ցույց տվել»,- նկատեց վարչապետը: Արծվիկ Մինասյանն արձագանքեց, թե լրացուցիչ կտեղեկացնի, քանի որ հիմա հստակ չգտի: «Չգիտեք: Ինչո՞ւ պարոն Մինասյան: Բիզնեսին աջակցող ն ախարարություն եք, դուք բիզնեսի ձեռքը բռնած պետք է գնաք, որ բիզնեսն իրեն ապահով զգա»,- ասաց Կարապետյանը և հանձնարարեց, որ ՊԵԿ-ն ու էկոնոմիկայի նախարարությունը միասին աշխատեն և այսուհետ ներկայացնեն, թե արտոնություններ տալը որքան ժամանակ է տևում:



