Եվրոպայի քրդերը պահանջում են ազատ արձակել Օջալանին
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բնակվող քրդերը սեպտեմբերի 15-ի առավոտյան բողոքի երթ են կազմակերպել ի պաշտպանություն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Թուրքիայի Իմրալի բանտում ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվականը:
Երթին մասնակցում են սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կառույցի փոխնախագահ Իդրիս Բալուքենը, Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ, ինչպես նաեւ Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող քրդական սփյուռքի ներկայացուցիչներ:
Երթի ավարտին ակցիայի մասնակից պատգամավորները եւ քրդական հասարակության որոշ ներկայացուցիչներ հանդես կգան Օջալանի եւ քրդական հասարակության իրավունքների պաշտպանությանը ուղղված հայտարարություններով:
Թուրքիայում քրդական ինքնավարության համար պայքարող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ԱՄՆ-իհետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-ին ձերբակալել էր Քենիայում եւ հանձնել թուրքական կողմին:
Աբդուլլահ Օջալանը տեսակցության իրավունքից զրկվել էր` 2011 թվականի հուլիսի 27-ից սկսած փաստաբանների, 2014թվականի հոկտեմբերի 6-ից ` ընտանիքի անդամների, 2015 թվականի ապրիլի 5-ից` Իմրալի բանտի պատվիրակությանհետ:
Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները Օջալանին, որից 18 ամիս շարունակ առհասարակ լուր չկար, սեպտեմբերի 11-ին թույլատրեցին տեսակցել եղբոր եւ փաստաբանի հետ:
http://armenpress.am/arm/news/



