Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ին հանձնարարեց աշխատանքները կատարել առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու
ПОЛИТИКАՆորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության իր առաջին նիստում տվեց առաջին հանձնարականը: ՀՀ վարչապետը առաջինը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարից և նշեց, որ այժմ նոր համապատասխան հանձնաժողով են ստեղծում պայքարի աշխատանքները կոորդինացնելու համար:
Մինչ այդ, վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարեց ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից կարգապահության անվերապահ պահպանումը: Կարեն Կարապետյանի հանձնարարականով հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում: Միաժամանակ նա հանձնարարեց բացառել մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագիծը և գործունեության թափանցիկություն ապահովել:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին հստակ հանձնարարեց աշխատանքները կատարել առանց բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծելու: «Որևիցե ձևակերպում, որևիցե ստուգում չպետք է խանգարի դրանց ամենօրյա գործունեությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նորանշանակ վարչապետը:



