Չինաստանի արեւելքում մոլեգնում Է «Մերանտի» հզոր թայֆունը
МЕЖДУНАРОДНОЕ«Մերանտի» հզոր թայֆունը սեպտեմբերի 15-ին հասել Է Չինաստանի արեւելքի Ֆունցզիանի նահանգ՝ իր հետ բերելով փոթորկալի քամիներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
««Մերանտի»-ն Սյանիանի շրջանի Սյամեն քաղաքին հարվածել Է սեպտեմբերի 15-ին տեղական ժամանակով ժամը 3:05-ին: Քամու արագությունը հասնում Էր վայրկյանում 48 մետրի: Ավերածությունների ու մարդկային զոհերի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան ՉԺՀ-ի պետական օդերեւութաբանական ծառայությունը վտանգի ամենաբարձր մակարդակն Է հայտարարել «Մերանտի» թայֆունի պատճառով: Ինչպես նշում են փորձագետները, «Մերանտի»-ն կդառնա վերջին տարիների ընթացքում ՉԺՀ-ն պատուհասած ամենաուժգին թայֆունը:
Ավելի վաղ թայֆունը մոլեգնել Է Թայվանի ծովափին՝ առանց Էլեկտրականության թողնելով 860 հազար ընտանիքների եւ խախտելով տրանսպորտային հաղորդակցությունը կղզում: Անբարենպաստ եղենակի պատճառով Թայվանում չեղյալ Է հայտարարվել 233 ներքին ավիաչվերթ, ինչպես նաեւ 168 միջազգային ավիաչվերթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



