Երգն իսկապես ազդեցիկ է, ուստի տեսահոլովակը պետք է չզիջեր երգին. Ջուսը Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված տեսահոլովակ է նկարահանել
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Յուրօրինակ, չկրկնվող ու սեքսուալ կերպարներով հանդես եկող Ջուսը Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված տեսահոլովակ է նկարահանել, իսկ մանրամասներով կիսվել է Life.panorama.am-ի հետ:
«Ինձ միշտ հարցնում էին, թե ինչու հայերեն չեմ երգում, իսկ ես մշտապես պատասխանում էի՝ կերգեմ այն ժամանակ, երբ կգտնեմ հզոր ու լուրջ երգ: «Հայաստան» երգը հենց այդպիսին է՝ հզոր, ազդեցիկ ու խորիմաստ: Երգի խոսքերի հեղինակն է տաղանդավոր ու հիանալի մարդ, երգահան Աղասի Գեւորգյանը, իսկ գեղեցիկ գործիքավորումն իրականացրեց Գուժը»,- նշեց Ջուսը:
Իր համար շատ կարեւոր նշանակություն ունեցող «Հայաստան» երգի տեսահոլովակը երգչուհին վստահել է Լայերտ Համբարյանին.
«Քանի որ երգն իսկապես ազդեցիկ է, ուստի տեսահոլովակը պետք է չզիջեր երգին: Որոշեցի համագործակցել Լայերտ Համբարյանի հետ, ում մտքերը շատ դիպուկ իրականացրեց օպերատոր Վարդգես Մանուկյանը: Նկարահանումները իրականացվել են Դիլիջանում, հատկապես Հաղարծին վանքում. այնտեղի շքեղ բնությունը շատ համահունչ է իմ հայրենիքի մասին երգին, թեպետ որոշ կադրեր կան, որոնք տաղավարում ենք անցկացրել»:
Ջուսը շեշտեց՝ երգն իր ընտանիքի կողմից նվիրում է Հայաստանի Հանրապետության 25-ամյակին, նաեւ ավելացրեց.
«Պետք է հատուկ շեշտեմ, որ այս երգիս ու տեսահոլովակիս վրա աշխատել եմ ամուսնուս մեզ աղդեցությամբ: Նա ինձ շատ էր քաջալերում ու մասնակցել է ողջ նկարահանումներին: Ամուսինս շատ էր ուզում, որ այս երգը տեսահոլովակ ունենա եւ ես ամեն բան արեցի դրա համար: Ի դեպ՝ ինձ համար կտրուկ կերպարային փոփոխություն էր թե երգի ոճը, թե տեսահոլովակում ներկայացրածս կերպարները»:
Նշենք, որ «Հայաստան» տեսահոլովակի պերմիերան կկայանա հաջորդ շաբաթ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



