Օլանդը կառաջադրի իր թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, «անկասկած», նոր ժամկետով կառաջադրի իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի Սենատում (խորհրդարանի վերին պալատ) Սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Դիդիե ԳիյոմÕ ¨: «Նա նախագահի թեկնածու կլինի 2017 թվականի ընտրարշավում, դա ստույգ Է: Նա թեկնածու կլինի, քանի որ Ֆրանսիան նրա կարիքն ունի»,-Գիյոմի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը:
Հարցման տվյալների համաձայն, որը սեպտեմբերի սկզբին անցկացվել Է IFOP սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի կողմից, ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը՝ 85 տոկոսը, հայտարարել Է, թե չի ցանկանում կրկին Օլանդին տեսնել պետության ղեկավարի պաշտոնում: Դրա հետ մեկտեղ, հարցման մասնակիցների գրեթե երեք քառորդը կարծում Է, որ նա, այդուամենայնիվ, կառաջադրի իր թեկնածությունը նոր ընտրություններին մասնակցելու համար:
Սպասվում Է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար իր հնարավոր առաջադրման մասին Օլանդը կհայտարարի մինչեւ 2016 թվականի վերջը: Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում կանցկացվեն 2017 թվականի գարնանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



