Կոմայի մեջ գտնվող որդիս հաղորդություն ստացավ ու խաչակնքվեց. քառօրյա պատերազմին մասնակից զինվորի հայրը մանրամասներ է պատմում (տեսանյութ)
ВИДЕОtert.am-ը գրում է.
Հայկ Թորոսյանը քառօրյա պատերազմի առաջին վիրավոր զինվորներից է, ծառայությունն անցկացրել է Մարտակերտի շրջանում, ծանր վիրավորումից հետո արդեն ապաքինվում է, ավելին՝ գոհ է իրենից՝ ապաքինվում է նորմալ տեմպերով:
Tert.am-ի հետ զրույցում Հայկ Թորոսյանը վերհիշեց քառօրյա պատերազմն ու ապաքինման ընթացքը:
«2016 թվականի հունվարին զորակոչվել եմ բանակ, ընդամենը երկու ամիս եմ ծառայել Մարտակերտի շրջանում, երկու ամիս անց՝ ապրիլի 2-ի առավոտյան, մեզ բարձրացրեցին Մատաղիսի դիրքեր, և հենց այդ նույն օրն էլ վիրավորվել եմ։ Բեկորը ճակատիս հատվածից աջ կիսագնդային մասով հասել է ծոծրակիս շրջան և կանգ առել: Բժիշկների խոսքով՝ գանգուղեղի բեկորային թափանցող վնասվածք էի ստացել»,- ասաց Հայկ Թորոսյանն ու հավելեց, որ դրանից հետո ոչինչ չի հիշում և կոմայից դուրս է եկել Մուրացանի հոսպիտալում:
Հայկ Թորոսյանը պատմեց, որ վիրավորվելուց հետո Երևանում ենթարկվել է վիրահատության, ինչից հետո չորս օր մնացել է կոմայի մեջ. «Հոսպիտալում չէի կարողանում շարժել ձեռք ու ոտքս, հիմա ոտքս շարժվում է, ձեռքս՝ չէ, իսկ վերականգնողական փուլն իր արդյունքը տվեց հատկապես Կարմիր Խաչի հիվանդանոցում բուժումից հետո»:
Առողջ լինելու դեպքում բանակում ծառայելու ցանկության մասին հարցին ի պատասխան Հայկ Թորոսյանն ասաց, որ եթե առողջ լիներ կցանկանար ծառայել բանակում անգամ երկու տարուց ավելի, միայն թե պատերազմ չլիներ, իսկ այժմ դժվար է պատասխանել այդ հարցին:
Ապաքինման վերաբերյալ Հայկ Թորոսյանը լավատես է.«Նման դինամիկայով ապաքինման դեպքում մոտ 1.5 տարի պետք է նկատի ունենամ վերականգնման համար»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում




