Կրասնոդարում հայ ընտանիքի մասնակցությամբ ավտովթարից 2 մարդ է մահացել
ОБЩЕСТВОՌԴ Կուբան քաղաքում ավտովթարից բազմազավակ հայ ընտանիքի մասնակցությամբ սարսափելի ավտովթար է տեղի ունեցել։ Ավտոբուսին է բախվել մեծ արագությամբ ընթացող մարդատար մեքենան, որում 6 մարդ է եղել՝ բոլորը մտերիմ ազգականներ։ Վթարը տեղի է ունեցել Տեմրյուկսկի շրջանում՝ Նովոռոսիյսկ–Կերչենսկի մայրուղու վրա, հայտնում է KrasnodarMedia–ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությանը։
Hyundai Galloper մեքենայի մեջ եղել են ամուսիններն ու նրանց 4 երեխաները։ Ընտանիքի հայրն ու 13-ամյա երեխան մահացել են տեղում, ընտանիքի մյուս անդամները լուրջ վնասվածքներ են ստացել։ «Զոհվել են մարդատար մեքենայի ուղեւորները՝ տղամարդն ու 13-ամյա երեխան։ Բացի այդ, հիվանդանոց են տեղափոխվել մարդատար մեքենայում գտնվող կինն ու 10-ամյա ուղեւորը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Իրավապահները պարզում են վթարի հանգամանքները։



