Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսն ուղեղի կաթված է տարել
ОБЩЕСТВОԻսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսն ուղեղի կաթված Է տարել՝ առատ արյունազեղմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է այն կլինիկայի ներկայացուցիչը, ուր սեպտեմբերի 13-ին տեղափոխել են 93-ամյա քաղաքական գործչին: Սա բուժող բժիշկների առաջին հայտարարությունն Է հոսպիտալացման պահից ի վեր:
«Պերեսն ուղեղի կաթված Է տարել զգալի արյունազեղմամբ»,- ասել Է «Շիբա» կլինիկայի ներկայացուցիչը, որի ելույթը մամուլի համար տեղական հեռուստաալիքները հեռարձակել են ուղիղ եթերով:
«Իններորդ նախագահին բուժում են «Շիբայի» լավագույն բժիշկները: Նրան մի քանի անգամ հետազոտել են, այժմ նա դեղորայքային քնի մեջ Է եւ միացված Է թոքերի օդափոխման ապարատին: Առաջիկա ժամերին կկայանա նրա վիճակի եւս մեկ գնահատում»,- հավելել Է բժիշկը:
Պերեսը, որը ծնվել Է արդի Բելառուսի տարածքում, երկու անգամ գլխավորել Է Իսրայելի կառավարությունը: 2007 – 2014 թվականներին նա զբաղեցրել Է նախագահի պաշտոնը՝ դառնալով աշխարհում պետությունների գործող ղեկավարներից ամենաավագը: 1993 թվականին պաղեստինցիների հետ հաշտության համաձայնագրերի ստորագրման համար նա արժանացել Է Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Իցհակ Ռաբինի եւ պաղեստինցիների առաջնորդ Յասիր Արաֆաթի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



