Սիրիայում հայտարարված զինադադարը կտրուկ կրճատել Է բռնության մակարդակը. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում ժամանակավոր զինադադարի արդեն առաջին օրը, զինադադար, որն ուժի մեջ Է մտել սեպտեմբերի 12-ի երեկոյան, հումանիտար կազմակերպությունները քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի կտրուկ կրճատում են արձանագրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, այժմ գերակա խնդիր Է դառնում մարդասիրական օգնություն հասցնելը Հալեպ քաղաքի արեւելյան շրջաններ, որոնք գտնվում են սիրիացի ապստամբների հսկողության ներքո:
Ըստ որում Դամասկոսն արդեն նախազգուշացրել Է, որ առանց իր հավանության թույլ չի տա որեւԷ բան ուղարկել Հալեպի՝ ապստամբների հսկողության տակ գտնվող շրջաններ:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Սիրիայում զինադադարն ուժի մեջ Է մտել սեպտեմբերի 12-ի երեկոյան: Դրա պայմանները երկարատեւ բանակցություններից հետո համաձայնեցրել են Ռուսաստանը, որը համագործակցում Է Սիրիայի պաշտոնական իշխանությունների հետ, եւ ԱՄՆ-ը, որն ազդեցություն ունի ապստամբական խմբավորումների շրջանում:



