Էրդողանը Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդի դեմ դատական գործ է հարուցել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական գործ է հարուցել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նախագահի փաստաբանները դատարանին ներկայացրած դիմումի մեջ նշել են, որ ազգայնական կուսակցության ղեկավարը 2015 թվականի մայիսի 6-ից մինչև հունիսի 3-ն իրականացրած հանրահավաքների ժամանակ քաղաքական քննադատություններից բացի կիրառել է Էրդողանին մեղադրող, նվաստացնող արտահայտություններ' ոտնահարելով նրա իրավունքները: Դատարանի կողմից հայցը բավարարելու պարագայում Բահչելին պարտավորվելու է Էրդողանին վճարել 100 հազար թուրքական լիրա (շուրջ 34 հազար ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում:
X
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников



