Սոնա Շահգելդյանն առաջին անգամ Անկախության օրը Երևանում չի լինի
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Երգչուհի Սոնո Շահգելդյանն այս տարի առաջին անգամ Հայաստանի անկախության տոնը` Սեպտեմբերի 21-ին, կնիշի Ռուսաստանում: Երգչուհին «Հայաստան աշխարհ» խորագրով մենահամերգով կներկայանա Մոսկվայի «Իզմայիլովո» համերգասրահում:
Tert.am Life-ի հետ զրույցում Սոնան պատմեց իր առաջիկա ծրագրերի և մենահամերգի մասին:
«Հայ հանդիսատեսին այդ օրը շատ անակնկալ է սպասվում: Լինելու են ինչպես հին, այնպես էլ նոր կատարումներ: Անկախության օրը շատ պարտավորեցնող օր է ինձ համար: Ես առաջին անգամ այդ օրը կտոնեմ արտերկրում բնակվող հայերի հետ»,- ասաց Սոնան:

Բացի համերգային ծրագրից, երգչուհին այս ընթացքում բազմազբաղ է` նկարահանվում է սիթքոմում, ֆիլմում, երկրպագուների համար պատրաստում է նոր երգեր, զբաղվում է նոր բիզնեսով և այս ամենի հետ համատեղ նա կարողանում հասցնում է խնամել իր փոքրիկին:

«Ես ամեն ինչ կարողանում եմ համատեղել: Շատերը զարմանում են, բայց չեմ կարող չնշել, որ մայրս ինձ շատ է օգնում և խնամում է փոքրիկիս: Երկրպագուներիս կարող եմ հայտնել, որ շարունակելու եմ «Դոմինո» սիթքոմում նկարահանվել, բացի այդ ինձ կտեսնեն նաև գեղարվեստական ֆիլմում` փոքր դերով, բայց շատ զվարճալի: Նաև աշխատում եմ ժողովրդական երկու երգի վրա, որի տեսահոլովակները մի փոքր կուշանան»,- նշեց Սոնան:
Մելինե Տոնոյան



