ՀՀԿ-ում Սեյրան Օհանյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման հարց չեն քննարկել
ОБЩЕСТВОԻշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման հարց չի քննարկել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Սեյրան Օհանյանն այս պահին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն է: Մենք նման հարց չենք քննարկել»,- «Արմենպրես »-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին՝ Սեյրան Օհանյանը կնշանակվի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Հարցին՝ Հայաստանի ներկայացուցիչը կարո՞ղ է ՀԱՊԿ ներսում երկրի համար դրական փոփոխությունների նպաստել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Բնականաբար, պայմանավորվածության համաձայն՝ դա արդեն մեր տեղն է, և Հայաստանի ներկայացուցիչը կարող է բավական նշանակալի դեր կատարել»:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՆիկոլայԲորդյուժային կփոխարինի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:



