Շները շատ ավելի լավ են հասկանում մեր լեզուն, քան մենք կարծում ենք
ЛАЙФԴուք գիտեի՞ք, որ կենդանիները կարող են սովորել մեր լեզուն և ընկալել թե՛ արտասանությունը և թե՛ ինտոնացիան: Այսօր մենք ձեզ հետ կկսիվենք մի շատ հետաքրքիր բացահայտմամբ:
Science ամսագիրը մի բացահայտում է հրապարակել, որտեղ ասվում է, որ գիտնականները ապացուցել են, որ շները բանավոր հրամանները վերծանելիս օգտագործում են ուղեղի նույն հատվածները, որը որ մարդիկ են օգտագործում:
Այդ ուսումնասիրության շրջանակներում 13 շների սովորեցրել էին իրենց տիրոջ ձայնին ենթարկվելով ուղիղ պառկել «ՄՌՏ» սկաների մեջ:
Շները սկզբում լսում էին հաստատուն և ուրախ տոնով իրենց գովաբանող բառեր, և ապա լսում էին միևնույն բառերը ավելի չեզոք տոնով: Դրանից հետո նրանք լսում էին նորից նույնը, սակայն այս անգամ անիմաստ բառերով:
Պարզվեց, որ շան ուղեղի ձախ կիսագունդը կարող է հասկանալ բառերի իմաստը՝ անկախ դրա ինտոնացիայից: Սա նշանակում է, որ շները կարողանում են տարբերել բառերը և հասկանալ դրանք՝ անկախ նրանից, դրանք դրական տոնով են ասվում, թե չեզոք:
Միևնույն ժամանակ ուղեղի աջ կիսագունդը օգնում է կենդանում հասկանալ գովաբանող և նախատող ինտոնացիան: Այն նաև օգնում է նրանց լսած բառերի հետ էմոցիոնալ կապ ստեղծել:
Ուսումնասիրության ղեկավարներից մեկը՝ Աթիլլա Անդիքսը, ասում է որ այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ուղեղը ոչ միայն վերլուծում է, թե ինչ ենք անում կամ ինչպես ենք անում, այլ այն նաև միացնում է երկու տեսակի ինֆորմացիաները և դա փոխանցում որպես մեկ ամբողջականություն:
Ուստի հաճախ զրուցեք ձեր կենդանիների հետ. նրանք ձեզ միշտ լսում են:
Նյութը հրապարակաման պատրաստեց Past.am-ը:



