Թուրքիան ԱՄՆ-ից պաշտոնապես պահանջել է ձերբակալել Գյուլենին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արդարադատության նախարարությունը երկրում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի «հրամանը տալու և ղեկավարելու» մեղադրանքով պաշտոնապես պահանջել է Միացյալ Նահանգներից ձերբակալել գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես »-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Թուրքիայի արդարադատության նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ԱՄՆ արդարադատության նախարարություն:
Գրության մեջ նշվում է. «Այս անձնավորությունը, ի թիվս գործած շատ հանցանքների, 2016 թվականի հուլիսի 15-ին իրականացված արյունալի զինված հեղաշրջման փորձի հրամանը տվողն է»: Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է «երկրի նախագահի դեմ սպանություն կազմակերպելու, սահմանադրական կարգը խախտելու, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վերացնելու կամ դրա գործունեության համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու, զինված ահաբեկչական խմբավորում հիմնելու և ղեկավարելու» մեջ: Թուրքիան պահանջել է «զինված ահաբեկչական խմբավորման հիմնման և ղեկավարման&raq uo; հանցանքների համար դատապարտել նրան 10-15 տարվա, իսկ մյուս հանցանքների համար` ցմահ ազատազրկման:
Թուրքիայի իշխանությունները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին:
Հեղաշրջման փորձից հետո թուրքական կողմը երկրի պետական ու մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելու ակտիվ աշխատանքներ է տանում:



