Ադրբեջանում ինքնասպանությունները շարունակվում են
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում 45-ամյա Էլիկրամ Մեմեդովն ինքնահրկիզմամբ վերջ է տվել կյանքին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվականը:
Էլիկրամ Մեմեդովն ինքնասպանությունը կատարել է Բաքվի Հաթայինի թաղամասում գտնվող իր տանը, որտեղ բնակվել է ընտանիքի հետ:
Ադրբեջանի ԱՆ հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Ադրբեջանի բժշկական համալսարանիհոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ֆուադ Իսմայիլովը «Թրենդ»-ին հայտնել է, որ Ադրբեջանում տղամարդիկ 3-4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության դիմում, քան կանայք:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում ինքնասպանության 244 դեպք է տեղի ունեցել: Ինքնահրկիզման է դիմել 17 քաղաքացի, որոնցից 15-ը մահացել են: Ինքնասպանության փորձ է կատարել 111 քաղաքացի:
Հոգեբան Ազադ Իսազադեն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնասպանությունների մեծացած թվաքանակն Ադրբեջանում կապված է հասարակության մեջ ագրեսիայի աճով, ինչը խոսում է ընդհանուր առմամբ նրա դեգրադացիայի մասին: Բացի այդ, ընդգծվել էր, որ Ադրբեջանում ինքնասպանությունների թվի մեծացման պատճառը կապված է սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացման հետ: Մասնավորապես, այդ երկրում ինքնասպանությունները հաճախակիացել են վարկային պարտքերի պատճառով:
Ադրբեջանում 2,5 միլիոնից ավելի մարդ պարտք է բանկերին: Վերջին մեկ տարում մանաթի փոխարժեքի գրեթե երկու անգամից ավելի արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:



