Գերմանիայում դատում են Օսվենցիմի 95-ամյա նախկին սանիտարին
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Նոյբրանդենբուրգ դաշնային հողի դատարանում մեկնարկել է Օսվենցիմի նախկին սանիտար Հուբերտ Ց.–ի դեմ դատական գործընթացը, որին մեղադրում են առնվազն 3681 մարդու սպանության մասնակցության մեջ։ Ավելի վաղ դատական նիստը երեք անգամ հետաձգվել էր 95-ամյա մեղադրյալի առողջական վիճակի պատճառով, հայտնում է DW–ն։
Նիստի ընթացքում ընթերցվել է մեղադրական եզրակացությունը։ Դատախազության տեղեկություններով՝ համակենտրոնացման ճամբարում սանիտար աշխատելու տարիներին Հուբերտ Ց.–ն աշխատել է դիահերձարաններից 650 մ հեռավորության վրա։ Մեղադրական կողմը պնդում է, որ ամբաստանյալը ներգրավված է եղել ճամբարի աշխատանքի կազմակերպման գործում եւ դրանով նպաստել է այնտեղ պահվող բանտարկյալների սպանությանը։
Հուբերտ Ց–ն Օսվենցիմում աշխատել էր 1944–ի օգոստոսի 15-ից սեպտեմբերի 14-ը։ Այդ ընթացքում ճամբար է ժամանել բանտարկյալներով լի 14 գնացք։ Բանտարկյալներից 3681-ին սպանել են գազի խցիկներում։ Հուբերտին կալանավորել էին 2014-ի փետրվարին։



