Անակնկալներով լեցուն մենահամերգ և հայ հայտնի հյուրեր. Աստղիկ Սաֆարյանը 10 տարի բեմում
ЛАЙФTert. Life.am-ը գրում է.
Նոր երգի պրեմիերա, ալբոմի թողարկում, կենդանի նվագակցությամբ մենահամերգ. Yans Music Hall-ում սեպտեմբերի 10-ին կայացավ Աստղիկ Սաֆարյանի հոբելյանկան երեկոն: Երգչուհին հարազատների և ընկերների հետ նշում էր իր գործունեության 10 տարին:
Tert.am Life-ը նույնպես ներկա էր երեկոյին, որը կրում էր «10 տարի բեմում» խորագիրը:
«Նախկինում թե՛ իմ ձայնասկավառակի թողարկմանը, թե՛ պրեմիերային հուզմունքս ավելի շար էր, իսկ հիմա ավելի հանգիստ եմ, մեծ հաճույքով ու սիրով եմ սպասել այս օրվան: Երբ հետհայաց եմ գցում արածս աշխատանքի և դրանց արձագանքի վրա, կարելի է ասել, որ ես իսկապես 10 տարվա փորձ ունեմ: Սկզբում շատ դժվարությունների միջով եմ անցել, բայց ամեն ինչ կարողացել եմ հաղթահարել: Ինքս իմ հանդեպ լինելով բծախնդիր` կարող եմ ասել, որ այս 10 տարվա ընթացքում շատ բացթողումներեն եղել: Ամեն դեպքում նաև պետք է խոստովանել, որ արել եմ մեծ աշխատանք, քանի որ ես միայն երգողը չեմ նաև գրում եմ իմ երգերը, զբաղվում իմ պրոդյուսերական աշխատանքներով: Ավելորդ համեստություն չանեմ, բայց ինչ-որ չափով թողել եմ պատմություն, որի համար հիմա ուրախ եմ և այստեղ միասին տոնում ենք»,-ասաց Աստղիկը:

Երգչուհին նշեց, որ իր ձայնասկավառակը կոչվում է «Betterr way» («Ավելի լավ ուղի»), որն ինչ–որ չափով խորհրդանշական է:
«Երաժշտությունն ինձ համար ամենալավ ուղին է, որ ես ընտրել եմ: Սովորելով Իսպանիայում գերազանց` այլ մասնագիտությամբ, հասկացել եմ, որ երաժշտությունն ինձ համար այլ աշխարհ է և այն ինձ ավելի հեշտ է տրվում: Ես ուրախ եմ, որ ընտրել եմ հենց այս ուղին: Եվ սա էր պատճառը, որ ձայնասխավառակս անվանեցի այդպես»,- հավելեց նա:

Նոր ալբոմում երգչուհին զետեղել է 11 երգ, որոնցից մի քանիսը հին երգեր են, իսկ մնացածը` նոր: Նշենք, որ երգերի բոլոր հեղինակը հենց երգչուհին է:

Շարունակությունը՝ այստեղ:



