Օբաման սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակը հարգել է Պենտագոնում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակի արարողությանը Պենտագոնի շենքի մոտ:
Պետության ղեկավարի մամլո ծառայության տեղեկատվությամբ՝ կիրակի օրը Օբաման հարգել է սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակը Սպիտակ տան Օվալաձև սենյակում: Դրանից հետո նա ուղևորվել է Պենտագոն, որտեղ ծաղկեպսակներ է դրել ողբերգության զոհերի հուշահամալիրին:
Արարողությանը մասնակցել են նաև Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, այլ զորահրամանատարներ և զոհվածների հարազատներ:
Վերջիններիս Օբաման հատուկ նշել է իր ելույթում՝ ասելով, որ հարազատներին և մոտիկներին կորցրած ամերիկացիները «չեն կոտրվել և կարողացել են դա հաղթահարել ու շարունակել ապրել», որը, նրա կարծիքով, արտացոլում է ամերիկյան ազգի բնավորության էությունը:



