Փարիզում ձերբակալված ահաբեկչուհիները մտադիր էին պայթեցնել Էյֆելյան աշտարակը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում սեպտեմբերի 6-ին ահաբեկչության կասկածանքով ձերբակալված 3 կանայք նախապատրաստվում էին պայթյուն իրականացնել Էյֆելյան աշտարակի հարևանությամբ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը` վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած ֆրանսիական աղբյուրը:
Փարիզյան աշտարակի մոտ ահաբեկչություն իրականացնելու ծրագրերի մասին պատմել է ձերբակալված կանանցից մեկը: Նրա խոսքով` ահաբեկչուհիները մտադիր էին պայթեցնել ականապատ մեքենան: Սակայն, աղբյուրի տեղեկացմամբ, 29-ամյա կինը հարցաքննության ժամանակ շատ հակասական պատասխաններ է տվել, այդ իսկ պատճառով նրա խոսքերը պետք է մանրակրկիտ կերպով համեմատվեն մյուս կանանց տված ցուցմունքների հետ:
Կնոջ խոսքով` Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ չհաջողված ահաբեկչությունից հետո նա մտադիր էր կողակցի և երեք երեխաների հետ մեկնել Մարսել, որի ճանապարհին էլ իրեն ձերբակալել են:
Հիշեցնենք, որ կանանց ձերբակալել են չորեքշաբթի՝ Աստվածամոր տաճարի մոտ լքված գազաբալոններով մեքենայի մասին գործի հետաքննության շրջանակներում:



