Խորվաթիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
МЕЖДУНАРОДНОЕԽորվաթիայում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Տեղի ժամանակով 07.00-ին բացվել են 6,9 հազար ընտրատեղամասերը։
Ընտրելու իրավունք ւոնեցող քաղաքացիների թիվը 3,8 մլն է, որոնցից 59,4 հազարը գրանցված չեն որպես երկրի տարածքում մշտապես բնակվողներ։ Հիմնականում խոսքը Բոսնիաեւ Հերցոգովինայի բնակիչների մասին, որտեղ խորվաթները երկքաղաքացիություն ունեն։
Խորվաթիայի ընդհանուր բնակչությունը 4,253 մլն է։ Ընտրություններին մասնակցում է 2456 թեկնածու, որոնք ներկայացնում են 174 կուսակցական եւ 3 անկախ ցուցակներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ վերլուծաբանների, հիմնական պայքարն ընթանալու է երկու ավանդաման մրցակիցների միջեւ. Խոսքը սոցիալ-դեմոկրատական կուսակցության (գլխավորում է նախկին վարչապետ Զորան Միլանովիչը) եւ աջ կենտրոնամեջ «Խորվաթական դեմոկրատական համագործակցություն» կուսակցությունը (այստեղ հունիսին Տոմիսլավ Կարամարկոյին փոխարինել է Անդրեյ Պլենկովիչը)։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Խորվաթիայում տեղի են ունենում նախորդ ընտրություններից ընդամենը 10 ամիս հետո, որոնք տեղի են ունեցել 2015-ի նոյեմբերի 8-ին։ Հունիսի 16-ին խորհրդարանը անվստահություն է հայտնել վարչապետ Տիխոմիր Օրեշկովիչին։



