EMPYRAY-ը, Անդրե Սիմոնյանը, Սոնա Ռուբենյանն ու այլ արտիստներ՝ փոքրիկ Մանեի բուժման նպատակով կազմակերպած բարեգործական համերգին
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն կազմակերպում է բարեգործական ռոք համերգ: Համերգին մասնակցելու են սիրված և ճանաչված ռոք խմբեր՝ EMPYRAY, Lelocity և Nemra, ինչպես նաև Սոնա Ռուբենյանը և The Beautified Project խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը:
Ինչպես Past.am-ին հայտնեցին կազմակերպությունից, համերգից ստացված հասույթն ամբողջությամբ փոխանցվելու է 4-ամյա Մանե Հարությունյանի ընտանիքին: Նշենք,որ փոքրիկի մոտ ախտորոշվել է երկկողմանի 4-րդ աստիճան սենսոնևրալ ծանրալսություն (խլություն): Հիվանդության միակ լուծումը կոխլեար իմպլանտացիան է:
Մանեն ունի նաև ներքին ականջների անոմալիա, որի պատճառ վիրահատությունը Հայաստանում անհնար է: Մասնագետների հավաստմամբ ՝ անհրաժեշտ է կատարել լսողական հիմնուղեղային իմպլանտացիա: Այս վիրահատությունը հազվագյուտ է ամբողջ աշխարհում, ինչպես նաև հազվագյուտ են հիմնուղեղային իմպլանտացիա իրականացնող վիրաբույժները: Տոմսերը պատվիրելու, ինչպես նաև այլ մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077 40 77 17, 099 59 94 61, 055 86 60 61:
Լևոն Փանոսյան



