Մոլդովայում հաստատել են պաշտպանության ազգային ռազմավարությունը
ЛАЙФՄոլդովայի պաշտպանության ազգային ռազմավարության մշակման պետական հանձնաժողովը հաստատել է փաստաթղթի վերջնական տարբերակը:
Մոլդովայի պաշտպանության նախարար Անատոլ Շալարուի խոսքով՝ փաստաթուղթը «նշանավորում է պետության պաշտպանական համակարգի բարեփոխման եւ արդիականացման նոր գործընթացի սկիզբը աշխարհաքաղաքական նոր պայմաններում»:
Ինչպես հայտնում է «Ուկրինֆորմ»-ը, փաստաթղթի մշակման խմբի ղեկավար Քեյթ Դանը նշել է, որ հաջորդ քայլը կլինի ռազմական ռազմավարության մշակումը, որն, իր հերթին, կներառի «ազգային բանակի, զինուժի կառույցների իրական վիճակի մանրակրկիտ վերլուծություն, ինչպես նաեւ դրված խնդիրների իրականացման համար բյուջետային հնարավորությունները»:
Պաշտպանության նոր ռազմավարության մշակումը նախաձեռնվել է այս տարվա մայիսին երկրի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի հանձնարարությամբ:



