Nissan-ն ԱՄՆ-ից 120 հազար մեքենա է հետ կանչում՝ արգելակման հեղուկի արտահոսքի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՃապոնական Nissan ընկերությունն ԱՄՆ-ից 120 հազար մեքենա է հետ կանչում խոտանի պատճառով, որը կարող է հանգեցնել արգելակման հեղուկի արտահոսքի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:
Խոսքը 2015-2017 թվականների արտադրության Murano եւ 2016-2017 թվականների Maxima մոդելների մասին է:
Հաղորդագրությունում նշվում է, որ հակաարգելափակման համակարգի պոմպից արգելակման հեղուկի արտահոսքը կարող է կարճ միացում առաջացնել եւ հանգեցնել մեքենայի հրդեհման: Նման թերություն նկատած վարորդները պետք է մեքենան փողոցում թողնեն եւ կապվեն դիլերի հետ, որոնք անվճար կփոխեն խոտանված պահեստամասերը:
Այս տարվա հունիսին Nissan-ը հայտարարել էր ամբողջ աշխարհից շուրջ 60 հազար Infiniti հետ կանչելու մասին՝ երթեւեկության վերահսկողության էլեկտրոնային համակարգի խափանման վտանգի պատճառով:



