ՀՀ Նախագահը Սերժիկ Ավետիսյանին նշանակել է վճռաբել դատարանի քրեական պալատի նախագահ
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր Սերժիկ Ավետիսյանին ՀՀ վճռաբել դատարանի քրեական պալատի նախագահ նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 150-րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի ԱԽ-18-Ո-14 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Սերժիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի լիազորությունները»:



