Քերին ժամանել Է Ժնեւ՝ Սիրիայի շուրջ բանակցելու Լավրովի հետ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել Է Ժնեւ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու Սիրիայի խնդրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է դիվանագիտական մի աղբյուր:
«Պետքարտուղար Քերին վաղ առավոտյան ժամանել Է Ժնեւ»,- ասել Է գործակալության աղբյուրը:
Ինչպես նշվում Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի՝ ավելի վաղ Վաշինգտոնում եւ Ժնեւում տարածված հակիրճ հաղորդագրության մեջ, Քերին «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ կհանդիպի սեպտեմբերի 9-ին»:
Նրա շարադրած տեղեկատվության համաձայն՝ Լավրովը եւ Քերին Ժնեւում «ուշադրությունը կկենտրոնացնեն Սիրիայում բռնության մասշտաբների կրճատման, այդ երկրի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար օգնության ընդլայնման եւ քաղաքական լուծման առաջշարժման վրա, որն անհրաժեշտ Է քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար»:
Ռուսական դիվանագիտության ղեկավարը Ժնեւ Է ժամանել սեպտեմբերի 8-ին: Նույն օրը կայացել են նրա կոնսուլտացիաները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ:



