Սիրիայում ոչնչացվել են «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ «Ջեյշ ալ Ֆաթհի» հրամանատարները. «Սինհուա»
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի հյուսիս - արեւմուտքում ավիահարվածի շնորհիվ ոչնչացվել են «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» («Լեւանտի նվաճման ճակատ», ավելի վաղ՝ «Ջեբհաթ ան Նուսրա») խմբավորումների եւ «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի դաշտային հրամանատարները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» ;-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:
Գործակալության տեղեկություններով՝ իսլամիստների դիրքերին հարված Է հասցվել ինքնաթիռով: Ինչպես ճշտում Է «Սինհուան», ոչնչացված զինյալների թվում են իրեն ընդդիմադիր զինված կոալիցիայի շարքը դասող «Ջեյշ ալ Ֆաթհի» («Նվաճման բանակ») հիմնադիրներից մեկը եւ «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» ծայրահեղական խմբավորման հրամանատարներից մեկը:
Այս պահին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ստուգում Է տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



