ՌԴ-ն հաստատել է, որ պատրաստ է Պաղեստինի եւ Իսրայելի առաջնորդների հանդիպում կազմակերպել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպելու Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը, գլխավորը՝ համապատասխան պահն ընտրելն է, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությանը, որպես պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման շահերին համապատասխանող եւ միջազգային իրավունքի հիման վրա փոխզիջումային լուծում գտնելու գործոն:
Դիվանագետը նշել է, որ արձագանքելով պաղեստինցիների եւ իսրայելցիերի ուղերձներին՝ Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպելու Պաղեստինի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հնարավոր հանդիպումը:
«Բավարարված ենք այն փաստով, թե որքան պահանջված է Ռուսաստանի նախաձեռնողական դերակատարումը մերձավորարեւելյան խաղաղ գործընթացում, ինչպես նաեւ նրանով, որ Պաղեստինի եւ Իսրայելի առաջնորդները միմյանց հետ Ռուսաստանում հանդիպելու սկզբունքային համաձայնություն են տվել: Այժմ գլխավորը դրա համար բարենպաստ պահն ընտրելն է, այդ թեմայով ինտենսիվ շփումները շարունակվում են»,- հայտնել է Մարիա Զախարովան:



