Այս միրգը կպաշտպանի շաքարախտից և աթերոսկլերոզից
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Կանադացի գիտնականները համարում են, որ մանդարինի մեջ առկա նյութերը կարող են կանխարգելել ճարպակալումը, պաշտպանել շաքարախտից և աթերոսկլերոզից։
Լաբորատորիայում գիտնականները կերակրել են մկներին շաքարի և ճարպերի մեծ բաղադրությամբ արևմտյան ուտելիքներով, որպեսզի կենդանիների մոտ զարգանար ճարպակալումը և մետաբոլիկ սինդրոմի ախտանշանները, ներառյալ բարձր խոսլետերինը, ինսուլինի և գլյուկոզայի բարձր մակարդակը արյան մեջ, լյարդի մեջ ճարպի կուտակումը։
Մկների երկրորդ խումբը նման վնասակար սննդի հետ ստանում էր նաև մանդարինի բաղադրիչներ, որոնք կոչվում են նոբիլետին։
Պարզվել է, որ մանդարինում պարունակվող նոբիլետինը խանգարում է լյարդում ճարպի կուտակմանը, նպաստում է գեների ակտիվացմանը, որոնք այրում են ճարպերը, և կարգավորում է այն գեների ակտիվությունը, որոնք նպաստում են ճարպերի կուտակմանը։ Այսպիսով մկները պաշտպանվել են ոչ միայն ճարպակալումից, այլ նաև աթերոսկլերոզից։ Գիտնականները պնդում են, որ մանդարինի նոբիլետինը ավելի ուժեղ է, քան թուրինջի մեջ պարունակվող ֆլավոնոիդները։



