Թուրքիայում կձերբակալվի եւս 85 գյուլենական
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում պետական եւ մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելուն ուղղված գործողությունները շարունակվում են, կձերբակալվի եւս 85 մարդ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ ուղղված հետախուզական գործողությունների շրջանակներում գյուլենականներին հարելու կասկածանքով թուրքական բանակի 6 գեներալի, 43 սպայի եւ նրանց հետ համագործակցության մեջ կասկածվող մի շարք քաղաքացիների նկատմամբ ձերբակալության որոշում է կայացրել: Ստամբուլի թաղամասերում կատարվում է կասկածյալների որոնման եւ ձերբակալման աշխատանքներ:
Պաշտոնական Անկարան «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք այլ երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, տարբեր պետական եւ մասնավոր ոլորտներում աշխատող անդամներ:



