14 լուսանկար այն մասին, թե ինչպես ենք մենք մեզ պահում սոցիալական ցանցերում (լուսանկարներ)
ФОТОAdme.ru կայքը գրում է, որ մեր օրերն առանց սոցիալական ցանցերի դժվար է պատկերացնել։ Դրանով պայմանավորված՝ ունենք որոշակի սովորություններ և դատողություններ, որոնք, օրինակ, մեր ծնողները բացարձակ չէին հասկանա։ Կայքը ներկայացրել է մի քանի լուսանկարներ, որոնք բնութագրում են մեր սովորություններն ու դատողությունները։
1. Գրառումը ոչ ոք չի հավանել։ Կջնջեմ։

2. Նա հավանել է իմ լուսանկարը։ Նա սիրահարված է ինձ, ես գիտեի։

3. Ինչպես է աշխատում մեր ուղեղը.
7։00 Քնել եմ ուզում։
13։00 Քնել եմ ուզում։
23։00 Քնել եմ ուզում։
3։00 «Իսկ ինչո՞ւ չիմանալ սուլթան Բայազիդի պարտության պատճառը»։

4. Ինչպես է սկսվում յուրաքանչյուր խոսակցություն skype-ով
Բարև, ինչպե՞ս են գործերդ։
Ինձ լսո՞ւմ ես։

5. Երբ որևէ մեկը մոտենում է, միանգամից նայում ես այն ֆայլերին, որոնք նա չպիտի տեսնի։

6. Հավանել ես աղջկա նկարը, որը նա հրապարակել է 46 շաբաթ առաջ։ Դու վտանգավոր մարդ ես։

7. 30 լայք, 10 տարածում։ Գրեթե հայտնի մարդ եմ։

8. Ինչպես եմ ես ինձ զգում, երբ հեռախոսս տանն եմ թողել։

9. Instagram-ում եմ։

10. Հավանել ես մի մարդու լուսանկար, ով քեզ շատ է դուր գալիս։ 200 զարկ՝ մեկ րոպեում։

11. Այսօր Ֆեյսբուքում սպասվում է՝ 6-8 սելֆի արձակուրդից, անձրևի 20 լուսանկար, հավանական է մշուշոտ լուսանկարների հրապարակումը։

12. Նա անընդհատ գրում է պատերին։ Կարծես թե սա Ֆեյսբուքից ապագա կախվածության նշաններից է։

13. Ժամանակն է դուրս գալ Ֆեյսբուքից։ Օ՜, նոր հաղորդագրություն։

14. Հաշիվս կստուգեմ նաև հեռախոսով, նույնիսկ, եթե այն բաց է նաև համակարգչում։




