Ադրբեջանցի երգչուհու սուտ հայտարարությունները և Անդրեի մեկնաբանությունը. Սկանդալը շարունակվում է
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Գերմանիայում օգոստոսի 27-ին կայացած Daf BAMA Music մրցանակաբաշխությանը երգիչ Անդրեն փորձի ժամանակ երգել է «Սարի աղջիկ» ժողովրդական երգը, որն անակնկալի է բերել Ադրբեջանցի ներկայացուցչին` Այգյուն Կյազիմովային: Հետո Անդրեն, բեմի վրա մրցանակը ստանալիս, շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Արցախի իր երկրպագուներին:
Իհարկե, այս ամենն ադրբեջանական պատվիրակությանը դուր չի եկել և ի պատասխան Անդրեի, Այգյուն ասել է. «Շնորհակալություն իմ Ադրբեջան, շնորհակալ եմ իմ Ղարաբաղ»:
Այսքանով չսահմանափակվելով` մեր հարևան պետությունը շարունակում է սկանդալ բարձրացնել և սուտ տեղեկատվություն տարածել:
Vesti.az-ին հետ զրույցում երգչուհին նշել է. «Ամբողջ աշխարհն ընդունում է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է: Ղարաբաղը ի՛մն է, մե՛րն է: Ես Ղարաբաղում մարտերի մասնակից եմ, կին, որը կրակ է բացել հայերի վրա: Ես չէի կարող համակերպվել նման անարդարության հետ: Եթե պետք լինի, ես պատրաստ եմ այսուհետ էլ կանխել հայկական սադրանքները»:
Tert.am Life-ի հետ զրույցում երգիչ Անդրեն նշեց, որ այս սուտ, անհեթեթ ապատեղեկատվությունն ադրբեջանական մամուլը դեռևս սկեսել է տարածել 2006 թվականից:
«Դեռ 2006 թվականից սովոր եմ նրանց մամուլի անհեթեթ նյութերին, հորինված հեքիաթներին և առհասարակ իրենց հորինված ազգի պատմությանը: Ինչ կարող ես սպասել նմաններից, բան չի փոխվել, հարևանը անփոփոխ է: Այս անգամ գործ ունենք իրենց «երկիր» «ժողովրդական արտիստ» Այգյուն կազիմովայի հետ: Նա իրեն կարծես առյուծ է զգում, բայց արդեն իր տարածքում, ու փորձում է իր հանգչած վիճակը սուտ հորինված «հայրենասիրական» պատմություններով բարձրացնել»,- ասաց Անդրեն:

Երգիչը փորձի ժամանակ միտումնավոր է այդ երգը երգել:
«Երգեցի այն երգը, որն իմ երգացանկում է և ունեմ թողարկած տեսահոլովակ: Դա ևս մեկ առիթ էր, որ բոլորն իմանան «Սարի աղջիկ»-ը հայակակն ժողովրդական երգ է: Նկատելով նրանց հետաքրքրվող հայացքները և նրանց ներկայությունը իմ փորձին`որոշեցի ևս մեկ անգամ մատուցել երգի բնօրինակը: Ես դեմ չեմ, որ նրանք լսում և հավանում են մեր երաժշտությունը, պարզապես թող չսեփականաշնորհեն ու ապատեղեկատվություն չտարածեն: Երբ երգեցի «Սարի աղջիկ» երգը փորձին նրանք խառնվեցին իրար ու իրենց տոնական տրամադրությունը վերջնականապես մարեց այն ժամանակ, երբ բեմի վրա մրցանակ ստանալիս շնորհակալություն հայտնեցի Հայաստանի և Արցախի իմ հանդիսատեսին քվեարկելու և ինձ սատարելու համար»,- պատմեց Անդրեն:

Անդրեն հորդորում է, որ այս խնդրի շուրջ պետք չէ աչք փակել, քանի որ նրանք շարունակում են սուտ լուրեր տարածել, որ հայերը գողացել են իրենց մշակույթը:
«Մենք պետք է անտարբեր չլինենք, այո ամենալավ միջոցն արհամարանքն է, բայց երբ խոսքը վերաբերվում է մեր մշակույթին, ապա մենք չենք կարող անտարբեր լինել: Եթե մեր պապերն ու հայրերը և նոր սերունդը մոռանա 1988-94 թվականները, ապա նրանք մեր տունը, մեր հողը ու Արցախը իրենցը կհամարեն: 1918 թվականին իհայտ եկած «պետություն»-ն այսօր փորձոււմ է ոտք մեկնել դարերի հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող հայի հետ»,- եզրափակեց Անդրեն:




