Սլովակիայում չորս մարդ է զոհվել բժշկական ուղղաթիռի կործանման հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՍլովակիայում սեպտեմբերի 8-ին չորս մարդ Է զոհվել բժշկական փրկարար ծառայության ուղղաթիռի կործանման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վթարի հետեւանքով զոհվել են օդանավում եղած բոլոր անձինք՝ անձնակազմի երեք անդամները եւ 38-ամյա վիրավոր մարդը, որի փոխադրման համար այն կանչվել Էր»,- հայտնել Է հանրապետության ՆԳ նախարարության ներկայացուցիչ Իվան Նիտիկը:
«Ուղղաթիռի կործանումը տեղի Է ունեցել լույս սեպտեմբերի 8-ի գիշերը Կենտրոնական Սլովակիայի Բասկա-Բիստրիցա քաղաքի մերձակա Ստրելնիկի բնակավայրի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռը վթարի Է ենթարկվել թռիչքից երեսուն վայրկյան անց»,- նշել Է պաշտոնյան:
Աղետի պատճառները դեռեւս հայտնի չեն: Կատարվում Է արտակարգ պատահարի հանգամանքների հետաքննություն: Ուղղաթիռը պատկանում Էր Սլովակիայի առեւտրային բժշկական փրկարար ծառայությանը՝ Air-Transport Europe-ին: Ողբերգության այլ մանրամասնություններ չեն նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



