Թեհրանում չորս մարդ է զոհվել կառուցվող մետրոյի թունելում
МЕЖДУНАРОДНОЕԹեհրանում չորս մարդ Է զոհվել կառուցվող մետրոյի թունելում բնահողի փլուզման հետեւանքով, եւս վեցը լրջորեն տուժել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը:
Միջադեպը դեղի Է ունեցել սեպտեմբերի 7-ի երեկոյան Իրանի մայրաքաղաքի Կիանշահր շրջանում: Վթարի զոհ Է դարձել չորս բանվոր՝ երեք իրանցիներ եւ մեկ աֆղանցի: Պատահարի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները:
IRNA-ի տվյալներով՝ փլատակների տակ կարող են մարդիկ լինել, քանի որ փլուզման պահին թունելում շինարարական աշխատանքներով զբաղված Էր 15 մարդ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Պատահարի պատճառները դեռեւս պարզված չեն:
Թեհրանի մետրոպոլիտենն ունի հինգ գիծ՝ 180 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Մինչեւ 2018 թվականը պլանավորվում Է կառուցել մետրոյի եւս երկու գիծ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



